Կարծում եմ, ի հայտ կգան կուսակցություններ, որոնք կստորագրեն Դանիելսոնի ներկայացրած փաստաթուղթը և նրանց մի մասին կտեսնենք խորհրդարանում. Լևան Իոսելիանի
Կարծում եմ, ի հայտ կգան կուսակցություններ, որոնք կստորագրեն Դանիելսոնի ներկայացրած փաստաթուղթը և նրանց մի մասին կտեսնենք խորհրդարանում. Լևան Իոսելիանի

Այսօր, հնարավորություն ունենք հաղթահարել քաղաքական ճգնաժամը, – այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Լևան Իոսելիանին:

Իոսելիանիի խոսքով, քաղաքական կողմերի վրա, որոնք նստում են բանակցությունների սեղանի շուրջ, դրված է մեծ պատասխանատվություն:

«Դանիելսոնն ասաց, որ սեղանին կդնի մի փաստաթուղթ, որը կլինի Եվրամիության դիրքորոշումը, թե ինչպես է նա տեսնում ճգնաժամի լուծումը: Ինձ շատ հետաքրքիր կլինի, թե ով կստորագրի, ով ոչ: Ես ուղղակիորեն կասեմ, որ ով հրաժարվի ստորագրել այս փաստաթուղթը, նա կմնա իր կուսակցական շահի գերին և կհրաժարվի երկրի համար լավ քայլ կատարելուց:

Կարծում եմ, որ հաստատ կգտնվեն քաղաքական կուսակցություններ, որոնք կստորագրեն փաստաթուղթը: Այնպես որ, ես ակնկալում եմ, եթե ոչ բոլորը, գոնե ոմանք կստորագրեն, և մենք նրանց կտեսնենք Խորհրդարանում: Հուսով եմ, որ «Վրացական երազանքը» նույնպես կստորագրի», – հայտարարել է Լևան Իոսելիանին: