Կարծում եմ, Արդարադատության գերագույն խորհուրդը պետք է հետ հրավիրի դատավորների ցուցակը,- հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիլին՝ Առաջին ալիքի «Մոամբե – Օրվա թեմա» հաղորդմանը հյուրընկալվելիս:
«Կարծում եմ, ցուցակը պետք է հետ հրավիրվի, քանի որ կան հարցեր ինչպես այս 10 հոգու ընտրության, այնպես էլ այդ ցուցակում գտնվող մարդկանց առնչությամբ: Նոր ցուցակը պետք է առաջարկվի այն բանից հետո, երբ գերագույն դատարանի դատավորի թեկնածուների ընտրության գործընթացները կսկսվեն»,- հայտարարել է Չուգոշվիլին:
Այս հայտարարությամբ է Թամար Չուգոշվիլին պատասխանել հաղորդավարի հարցին, կկանգնի արդյոք արդարադատության գերագույն խորհրդի կողմից խորհրդարանին ներկայացված 10 հոգուց բաղկացած ցուցակի հետ հրավիրման հարցը նախքան կանոնակարգի պատրաստելը: