Կարծիքները բավականաչափ փոխանակվել են երկխոսության սեղանի շուրջ, կոչ եմ անում օպոնենտներին ընդունել պատասխանատու որոշում. Շալվա Պապուաշվիլի
«Վրացական երազանք»-ի ընտրական ցուցակի անդամ, Շալվա Պապուաշվիլիի հայտարարությամբ, այնպիսի բարդ իրավիճակում, ինչպիսին այսօր համավարակի պատճառով ստեղծվել է երկրում, խորհրդարանի գործունեությունը անհրաժեշտ է:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Պապուաշվիլին, կարծիքները բավականաչափ փոխանակվել են երկխոսության սեղանի շուրջ և այժմ բոլոր քաղաքական գործիչները պետք է ընդունեն պատասխանատու որոշում:
«Ինչ վերաբերում է ընթացող երկխոսությանը, մենք լսեցինք խորհրդարանի նախագահի հայտարարությունը, որ այս փուլում այս երկխոսությունը այն փուլում է, որը հասուն է որոշում կայացնելու համար և անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պատասխանատվություն ստանձնեն այս ամենի համար: Քանի որ ասել են, որ չեն մտնելու խորհրդարան, դժվար է հաղթահարել դա: Թող մտածեն սեփական բնակչության, ինչպես նաև այն վիճակի մասին, որն համավարակի պատճառով ստեղծված է երկրում և այս ֆոնին խորհրդարանի գործունեությունն անհրաժեշտ է: Հենց այս պատասխանատվությամբ և տեսլականով պետք է ընդունվի որոշում: Ինչպես մենք հրապարակայնորեն գիտենք, կարծիքները բավականաչափ փոխանակվել են երկխոսության սեղանի շուրջ և այժմ բոլոր քաղաքական գործիչները պետք է ընդունեն պատասխանատու որոշում», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին: