Կարճաժամկետ տեսակցությունների վրա արգելքը գործելու է 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ, սակայն մեղադրյալներն ու ամբաստանյալները կկարողանակ ստանալ ծանրոցներ. Հատուկ քրեակատարողական ծառայություն
Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, մեղադրյալների / դատապարտյալների բանտարկության օրենսգրքով նախատեսված կարճաժամկետ տեսակցությունների իրավունքը, հատուկ պայմանների շրջանակներում կասեցվել է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը,- այս մասին ասված է հատուկ քրեակատարողական ծառայության կողմից տարածված տեղեկության մեջ:
«Հիշեցնենք, որ «կովիդ 19»-ի տարածումը կանխելու նպատակով, քրեակատարողական հիմնարկներում գործող սահմանափակումների առաջին փուլի վերացումից հետո, այս տարվա մայիսի 25-ից մեղադրյալները / դատապարտյալները հնարավորություն ունեցան օգտվել կարճատև տեսակցության իրավունքից, սակայն հաշվի առնելով բարդ համավարակային իրավիճակը, այդ իրավունքը կասեցվեց նոյեմբերի 28-ից: Այս պահին, ընդունվել է որոշում, այդ սահմանափակումը երկարաձգել մինչև 2021 թվականի հունվարի 31-ը: Միևնույն ժամանակ վերացվել է համավարակի պատճառով հաստատված այլ սահմանափակումը, մասնավորապես ծանրոցների ընդունումը: Հետևաբար, մեղադրյալները / դատապարտյալները կկարողանան առանց խոչընդոտների ստանալ բոլոր տեսակի ծանրոցներ»,- հայտարարել են հատուկ քրեակատարողական ծառայությունում: