Կարոլ Նավրոցկի. Ես վերջին անգամ ստորագրեցի ուկրաինացի փախստականներին օգնությունը շարունակելու մասին օրինագիծը
Կարոլ Նավրոցկի. Ես վերջին անգամ ստորագրեցի ուկրաինացի փախստականներին օգնությունը շարունակելու մասին օրինագիծը

 

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ստորագրեց ուկրաինացի փախստականներին օգնությունը շարունակելու մասին օրինագիծը, չնայած նշեց, որ սա վերջին անգամն է։

«Ես ստորագրեցի օրինագիծը, քանի որ չեմ ուզում լինել քաոս առաջացնող նախագահ, չնայած նշեցի, որ սա վերջին անգամն է, որ ստորագրեցի ուկրաինացիներին օգնություն տրամադրելու մասին այս օրինագիծը», – ասաց Նավրոցկին։

Բացի այդ, Կարոլ Նավրոցկին խոսեց օգնության համակարգը կարգավորելու անհրաժեշտության մասին և նշեց, որ ուկրաինացիներին պետք է վերաբերվել ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնության։

Հիշեցնենք սեպտեմբերի 26-ին Լեհաստանի նախագահը ստորագրեց օրենքի փոփոխություն, որի համաձայն՝ օգնություն ստանալու համար ուկրաինացի ծնողները պետք է աշխատեն Լեհաստանում, իսկ նրանց երեխաները պետք է սովորեն լեհական դպրոցում։ Ուկրաինացիները օգնություն կստանան, եթե ամսական վաստակեն առնվազն 2333 զլոտի (նվազագույն աշխատավարձի 50%-ը)։

Սահմանափակվել են նաև ուկրաինացիների համար նախատեսված որոշ բժշկական ծառայություններ։ Բացի այդ, օրենքը թույլ է տալիս ուկրաինացի փախստականներին օրինականորեն մնալ Լեհաստանում մինչև 2026 թվականի մարտի 4-ը։