Կարող ենք հաստատակամ ասել, որ Վրաստանում կողմերի միջև բանակցությունները շարունակվելու են և բոլոր կողմերը ստիպված կլինեն ներկայացնել փոխզիջումնային առաջարկներ. Մամուկա Մդինարաձե
Կարող ենք հաստատակամ ասել, որ Վրաստանում կողմերի միջև բանակցությունները շարունակվելու են և բոլոր կողմերը ստիպված կլինեն ներկայացնել փոխզիջումնային առաջարկներ. Մամուկա Մդինարաձե

Շառլ Միշելի ներկայացուցչի այցը Վրաստանում նշանակում է մեկ շատ լավ բան. Բանակցությունների տապալման մասին ընդդիմության փորձը խափանվեց, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն:

Մդինարաձեի խոսքով, կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն:

«Կարող ենք հաստատակամ ասել, որ Վրաստանում կողմերի միջև բանակցությունները շարունակվելու են և բոլոր կողմերը բանակցությունների սեղանին ստիպված կլինեն ներկայացնել փոխզիջումնային առաջարկներ: Սա շատ լավ է ոչ թե մեկ կոնկրետ կուսակցության, այլ երկրի և պետության շահերի համար: Մենք կշարունակենք բանակցությունները, որոնց միշտ պատրաստ ենք եղել», – հայտարարել է Մդինարաձեն:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անձնական ներկայացուցչին ուղարկում է Վրաստան, որը ներգրավվելու է Եվրամիության աջակցությամբ անցկացվող քաղաքական երկխոսությանը: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Քրիստիան Դանիելսոնին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անձնական ներկայացուցչի մանդատ է շնորհել, Եվրահանձնակատար Ժոզեֆ Բորելի հետ համաձայնեցմամբ: