Կարող են անցկացվել այնպիսի ժպիտ առաջացնող միջոցառումներ, որը այսօր տեղի ունեցավ Թբիլիսիում, սակայն մենք չպետք է անհանգստանանք. Գիորգի Գախարիա
Հնարավոր է, անց կացվեն ինչ որ ժպիտ առաջացնող միջոցառումներ, որն այսօր տեղի ունեցավ Թբիլիսիում, սակայն դրա համար անհանգստանալ պետք չէ,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Վակեում, «Վրացական երազանքի» մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, Նոդար Տուրձելաձեի ներկայացմանը ելույթ ունենալիս:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, «Վրացական երազանքը» ունի մեծ նպատակներ և երկրի վերակառուցման չորսամյա ծրագիր:
«Մենք սովոր ենք դրան, միավորվում ենք մեծ մարտահրավերների ժամանակ և այժմ այսպիսի միավորման ժամանակն է: Իհարկե, հնարավոր է, անց կացվեն ինչ որ ժպիտ առաջացնող միջոցառումներ, որն այսօր տեղի ունեցավ Թբիլիսիում, սակայն դրա համար անհանգստանալ պետք չէ: Մենք ունենք մեծ առաքելություն, մեծ նպատակ և ունենք բացարձակ հստակ ծրագիր, հաջորդ չորս տարվա ընթացքում վերակառուցել մեր երկիրը և ոչ մի դեպքում չվերադառնալ անցյալ: Ուստի ես վստահ եմ, որ հոկտեմբերի 31-ին մենք բոլորս միասին արժանապատիվորեն կհաղթենք արդար պայքարում»,- ասել է Գիորգի Գախարիան: