Կարող է թե ոչ վրացական գինին իր կողմ շրջել աշխարհում գինի սպառողներին. Բի Բի Սի
Կարող է թե ոչ վրացական գինին իր կողմ շրջել աշխարհում գինի սպառողներին,-այս վեռնագրով հոդվածէ հրապարակում աշխարհում հայտնի Բի Բի Սի հրատարակչությունը:
Հոդվածում ասված է, որ Վրաստանը գինեգործության հայրենիքն է, որտեղ գինու արտադրությունը սկսվել է 8 000 տարի առաջ և որտեղ արտադրվում են եզակի գինիներ: Հեղինակը այցելել է նաև վրացական գինի արտադրող մի քանի ընկերություններ, որտեղ հաշտեսել է վրացական քվեվրիի գինի:
«Դարեր շարունակ գինեգործությունը վրացական տնտեսության կարևորագույն մասն է, իսկ գինու արտահանման հիմնական մասը իրականացվում էր Ռուսաստան»,-նշված է հոդվածում:
Հեղինակը մատնանշում է, որ 2006 թվականի էմբարգոյից հետո, Վրաստանը սկսել է փնտրել նոր գործընկերների և այսօրվա դրությամբ վրացական գինին արտահանվում է 55 երկիր:
2013 թվականին Ռուսաստան արտահանման վերսկսումից հետո, Ռուսաստանի մասը ողջ արտահանման նկատմամբ նվազել է մինչև 62 տոկոս»,-ասված է Բի Բի Սիի հոդվածում:
Գինու ազգային գործակալության մարկետինգի և հասարակության հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Իրակլի Չոլոբարգիայի հայտարարությամբ, գործակալության հիմնական հայացքները ուղված են դեպի Եվրոպայի և Հյուսիսային ամերիկայի շուկաների դեմ:
«Մենք մեծ երկիր չենք, մեր արտադրության մաքսիմալ ծավալը տարեկան կազմում է 300 մլն. շիշ, որը հավասար է Ավստրալիայում գինու մեծ արտադրամասի արտադրության քանակին: Մենք քանակով չենք կարող մրցել Ֆրանսիայի, Իսպանիայի, Չիլիի և Հարավային Աֆրիկայի հետ, սակայն կարող ենք առաջարկել եզակի գինիներ, մեր խաղողի տեսակները և քվեվրիի գինին: Այս պահին մեր ռազմավարությունը ուղված է դեպի արևմուտք և Ասիա»,-նշել է Իրակլի Չոլոբարգիան:
Հոդվածում ներկայացված է նաև ամերիկացի գինու մաքիստրոս Լիզա Գրանիկի գնահատականները, որը հայտարարում է, որ արևմուտքում վրացական գինին համտեսել ցանկացողների քանակը գնալով աճում է:
Լրատվությունն այս մասին տարածում է գինու ազգային գործակալությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan