Կարմիր Խաչը ասում է, որ դեռևս մուտք չունի Օլենովկայի բանտ, որտեղ ռմբակոծվել են ուկրաինացի ռազմագերիները

10:55, 01.08.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ասում է, որ կազմակերպությանը դեռևս հասանելի չէ Օլենովկայի բանտը, որտեղ ռմբակոծվել են ուկրաինացի ռազմագերիները։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

Կարմիր Խաչից ասում են, որ կազմակերպության նյութական օգնության առաջարկը նույնպես չի ընդունվել։

Ավելի վաղ տարածված հայտարարության մեջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ տարածք այցելելու համար հրավիրվել են ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրում են Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում գտնվող բանտի ռմբակոծության մեջ։ Ռուսական բանակի տվյալներով՝ հարձակման հետեւանքով զոհվել է 50, վիրավորվել՝ 73 մարդ։ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների տվյալներով՝ Դոնեցկի շրջանում զոհվել է 53 մարդ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռմբակոծությունը, որի հետևանքով «ավելի քան 50 մարդ է զոհվել, ռուսական կանխամտածված ռազմական հանցագործություն է»:

Նմանատիպ