«Կարմիր կամուրջ» մաքսային անցակետում հայտնաբերել են չհայտարարագրված ծխախոտ
«Կարմիր կամուրջ» մաքսային անցակետում կանխարգվելել է Վրաստանի սահմանով օրինախախտմամբ չհայտարարագրված ծխախոտ անցկացնելու փաստը: Այս մասին տեղեկություն է տարածում Եկամուտների ծառայությունը:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորները, կասկածի հիմունքով, Վրաստանի քաղաքացուն պատկանող ավտոմեքենան ուսումնասիրելուց հետո հայտնաբերել են 4120 հատիկ չհայտարարագրված ծխախոտ:
Վրաստանի Հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան, օրինախախտ անձից առգրավվել ապրանքը, տրանսպորտային միջոցը և պատժամիջոցի տեսքով սահմանվել 1000 լարի քանակությամբ տուգանք: