Կառլ Հարցելի նստավայրի մոտ հավաքված լրագրողներին դեսպանի կինը հյուրասիրել է սուրճով և դոնատներով

Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի նստավայրի մոտ հավաքված լրագրողներին դեսպանի կինը հյուրասիրել է սուրճով և դոնատներով:

Տարածվում էր տեղեկություն, որ դիվանագետների մասնակցությամբ «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունների 5-րդ փուլը պետք է անցկացվեր այսօր: Հենց այդ առիթով էին լրագրողներն առավոտից հավաքվել դեսպանի նստավայրի մոտ: