Կառլ Հարցելը շնորհակալություն է հայտնում Վրաստանին Աֆղանստանից տարհանմանն աջակցելու համար
Կառլ Հարցելը շնորհակալություն է հայտնում Վրաստանին Աֆղանստանից տարհանմանն աջակցելու համար

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը շնորհակալություն է հայտնում Վրաստանին Աֆղանստանից տարհանմանն աջակցելու համար: Այդ մասին դիվանագետը գրել է «Twitter» սոցիալական ցանցում:

«Շնորհակալություն, Վրաստան, Քաբուլից տարհանման ձեր ուժեղ աջակցության համար, որը ԵՄ անդամ պետություններին հնարավորություն տվեց արագ և ապահով տարանցել և փոխադրել Թբիլիսիի օդանավակայանով», – գրել է Կառլ Հարցելը: