Կարլ Հարցելը կմասնակցի այսօր Եվրոպայի հրապարակում նախատեսված հավաքին
Կարլ Հարցելը կմասնակցի այսօր Եվրոպայի հրապարակում նախատեսված հավաքին

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունում հայտնում է, որ Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը կմասնակցի հավաքին, որը Վրաստանի նախագահի հրավերով կկայանա այսօր, Եվրոպայի հրապարակում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 16-ին դիմել է հասարակությանը, կուսակցություններին և Եվրամիության երկրների դեսպաններին՝ Եվրոպայի հրապարակում հավաքվելու նախաձեռնությամբ։ Նախագահը կոչ է արել քաղաքացիներին միասին ցույց տալ Եվրոպային, որ Վրաստանը ցանկանում է Եվրոպա։

Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրը ծրագրում է այցելել Եվրոպակայի հրապարակ, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը մասնակցելու է հանրահավաքին։