Կառլ Հարցելը հայտարարում է, որ Եվրամիությունը փորձում է ներդրում ունենալ բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացիների ազատ արձակման գործում
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հայտարարում է, որ Եվրամիությունը փորձում է ներդրում ունենալ Ցխինվալիի բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացիների ազատ արձակման գործում:
Ինչպես Կառլ Հարցելը հայտնել է լրագրողներին, ձերբակալվածների գործերն ուշադիր ուսումնասիրում են և գոյություն ունեցող կապերով փորձում ներդրում ունենալ նրանց ազատ արձակելու գործում:
«Ուշադիր հետևում ենք Հարավային Օսեթիայում ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին գործերին: Փորձում ենք ներդրում ունենալ նրանց արագ ազատման գործում»,- հայտարարել է Կառլ Հարցելը: