Կառլ Հարցել. Եվրախորհրդի անդամ երկրներն իրենց տեսակետն են հայտնում վաղը հրապարակվելիք գնահատականի վերաբերյալ, ես այսօր չեմ կարող մեկնաբանել գնահատականը
Կառլ Հարցել. Եվրախորհրդի անդամ երկրներն իրենց տեսակետն են հայտնում վաղը հրապարակվելիք գնահատականի վերաբերյալ, ես այսօր չեմ կարող մեկնաբանել գնահատականը

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելի խոսքով, վաղը Եվրահանձնաժողովը կհրապարակի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ իր գնահատականը, իսկ ԵՄ անդամ երկրների միջև քննարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում անդամ երկրները կհայտնեն իրենց տեսակետները։

Հարցելն ասաց, որ այսօր չի կարող մեկնաբանել գնահատականը:

«Սա կարևոր պահ է։ Դեռ հստակ չեմ կարող ասել, թե Եվրահանձնաժողովը երբ կհրապարակի իր տեսակետները։ Ինչպես հասկացա, դեռ աշխատում են դրա վրա, սակայն, համոզված եմ, վաղը կհրապարակվեն։ Ինչպես գիտենք, այս տեսակետները, որոնց թվում են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, հետագայում կքննարկվեն ԵՄ անդամ երկրների միջև, իսկ մեկ շաբաթից ԵԽ անդամ երկրները կհայտնեն իրենց տեսակետները՝ հիմնվելով հրապարակված գնահատականի վրա։ Այսօր անհնար է մեկնաբանել գնահատականը, բայց ես պատրաստվում եմ այդ մասին հայտարարություն անել վաղը, երբ տեսնենք, թե ինչ է հրապարակվել, և ես նույնպես պատրաստվում եմ նպաստել դրանց շուրջ քննարկմանը»,- ասաց Կառլ Հարցելը, ով ներկա է Եվրոպայի հրապարակում այսօրվա հանրահավաքին։

Եվրոպական հրապարակում ներկա են նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի և այլ դեսպանատների ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 14-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ կոչ էր արել Վրաստանի քաղաքացիներին, կուսակցություններին ու իշխանության ներկայացուցիչներին հավաքվել Եվրոպայի հրապարակում։

Նախագահը դիմել է քաղաքացիներին, որպեսզի հունիսի 16-ին միասին Եվրոպային ցույց տան, որ Վրաստանն ուզում է Եվրոպա։