Կառլ Հարցել. Եվրամիության շահերում է ոչ թե այն, թե որ կուսակցությունը երկրում կդառնա իշխող , այլ՝ ինչպես կանցկացվեն ընտրությունները
Կառլ Հարցել. Եվրամիության շահերում է ոչ թե այն, թե որ կուսակցությունը երկրում կդառնա իշխող , այլ՝ ինչպես կանցկացվեն ընտրությունները

Եվրամիության շահերում է ոչ թե այն, թե որ կուսակցությունը երկրում կդառնա իշխող, այլ՝ ինչպես կանցկացվեն ընտրությունները,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Հարցելի խոսքով, Եվրամիությունն ուշադիր հետևում է նախընտրական քարոզարշավին, այդ թվում, ճնշման փաստերին:

«Երբ խոսում ենք ընտրական միջավայրի մասին, Եվրամիության և դրա անդամ պետությունների շահերում է ոչ թե այն, թե ով կլինի երկրի իշխող կուսակցությունը, այլ՝ ինչպես կանցկացվեն ընտրությունները: Հենց այս ուղղությամբ շատ ուշադիր հետևում ենք ընտրական քարոզարշավին: Դեռևս ուսումնասիրում ենք միջադեպերը, այդ թվում՝ ճնշման փաստերը: Ուրախ եմ, որ ժամանում է ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ը, առաջին խումբն արդեն տեղում է: Հուսամ, նրանց թիվը կավելանա»,- հայտարարել է Կառլ Հարցելը: