Կառլ Հարցել. Վրաստանում տնտեսական զարգացման կարգավորելուն ուղղված ֆինանսական օգնությունը Եվրամիության առաջնահերթություններից է
Կառլ Հարցել. Վրաստանում տնտեսական զարգացման կարգավորելուն ուղղված ֆինանսական օգնությունը Եվրամիության առաջնահերթություններից է

Վրաստանում տնտեսական զարգացման կարգավորելուն ուղղված ֆինանսական օգնությունը Եվրամիության առաջնահերթություններից է,- այս մասին Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հայտարարել է Եվրամիության, Շվեդիայի և Ավստրիայի կողմից օրգանական գյուղատնտեսության սեկտորում Սվանեթիի, Ռաճա-Լեչխումիի և Զեմո Իմերեթիի շրջանների համար 1,16 միլիոն եվրո քանակությամբ տեղի զարգացման նախաձեռնությունների աջակցության մասին խոսելիս:

Նրա խոսքով, տեղի փոքր ձեռնարկությունների և փոքր մասշտաբի գյուղատնտեսական ձեռնարկությունների համար նոր հնարավորություններ ստեղծելը գյուղի զարգացման գլխավոր բաղադրիչն է:

«Երկիրն ունի օրգանական գյուղատնտեսության մեծ ներուժ, սակայն այս հնարավորությունները դեռևս օգտագործված չեն: Նոր հնարավորությունների ստեղծումը տեղի փոքր ձեռնարկատերերի և փոքր մասշտաբի գյուղատնտեսական ձեռնարկությունների համար գյուղի զարգացման գլխավոր բաղադրիչն է»,- հայտարարել է Կառլ Հարցելը:

GRETA նախագծի շրջանակներում Եվրամիությունը, Շվեդիան և Ավստրիան, օրգանական գյուղատնտեսության սեկտորում տնտեսական հնարավորություններ ստեղծելու նպատակով, հայտարարել էին տեղի զարգացման նախաձեռնությունների աջակցության մասին: