Կառլ Հարցել. Ուշադիր հետևում ենք Սաակաշվիլիի գործին, առանցքային հարցն այն է, որ նրա՝ որպես բանտարկյալի հիմնարար իրավունքները լիովին պաշտպանված լինեն
Կառլ Հարցել. Ուշադիր հետևում ենք Սաակաշվիլիի գործին, առանցքային հարցն այն է, որ նրա՝ որպես բանտարկյալի հիմնարար իրավունքները լիովին պաշտպանված լինեն

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելի խոսքով, ուշադիր հետևում են Միխեիլ Սաակաշվիլիի գործին:

Դեսպանի խոսքով, առանցքային խնդիրը Սաակաշվիլիի՝ որպես բանտարկյալի հիմնարար իրավունքները լիովին պաշտպանելն է։

«Մենք մինչ այժմ ևս ասել ենք, որ շատ ուշադիր հետեւում ենք երրորդ նախագահի գործին։ Առանցքային հարցնայն է, որ նրա՝ որպես բանտարկյալի հիմնարար իրավունքները լիովին պաշտպանված լինեն, սա ներառում է նաև նրա առողջությունը։ Նրա գործը վերահսկվում է այնպիսի լավ հեղինակությունների կողմից, ինչպիսիք են Բժշկական խորհուրդը և ժողովրդական պաշտպանը, ով այս գործում հատուկ մանդատ ունի։ Իմ լավագույն խորհուրդը կլինի հետևել նրանց հանձարարականներին», – ասաց Կառլ Հարցելը: