Կառլ Հարցել. Սաակաշվիլիի հետ կապված տեսանյութի հրապարակումը համարում եմ մտահոգիչ, դա չի նպաստում իրավիճակը մեղմելուն
Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը ցավալի է համարում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված տեսանյութերի հրապարակումը։
Լրագրողների հետ զրույցում Կառլ Հարցելն ասել է, որ տեսանյութերի հրապարակումը չի նպաստում իրավիճակը մեղմելուն:
«Տեսանյութի հետ կապված հարցին կպատասխանեմ։ Շատ հստակ կարող եմ ասել՝ այս տեսանյութի տարածումը շատ կասկածելի և ցավալի եմ համարում։ Չեմ կարծում, որ սա կօգնի մեղմել իրավիճակը: Ես չեմ տեսնում, որ այս տեսանյութը պատասխանում է նպատակին, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ պարոն Սաակաշվիլիի առողջությանը և, միևնույն ժամանակ, պաշտպանել նրա հիմնարար իրավունքները, ներառյալ կյանքի անձեռնմխելիությանը և արժանապատվության պաշտպանությունը», – ասաց Կառլ Հարցելը: