Կառլ Հարցել. Մենք կշարունակենք դիտարկել՝ համոզվելու համար, որ Սաակաշվիլիի գործերով պատշաճ իրավական վարույթ է իրականացվում
Ուրախ եմ, որ Միխեիլ Սաակաշվիլին կրկին ֆիզիկապես ներկա է եղել դատավարությանը Վրաստանի ազգային և միջազգային պարտավորություններին համապատասխան, – ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը։
Լրագրողները Կառլ Հարցելին հարցրել են բյուջետային միջոցների յուրացման գործի մասին, որը ներառում է նաև եվրոպացի գործընկերներին հյուրընկալելու ծախսերը։
«Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի դեմ ընթացող դատավարությանը, ապա ես ուրախ եմ, որ երեկ տեսա, որ նա կրկին ֆիզիկապես ներկա էր դատարանում՝ Վրաստանի ազգային և միջազգային պարտավորություններին համապատասխան։ Սա կարևոր է։ Մենք շարունակելու ենք վերահսկել այս գործընթացը, որպեսզի համոզվենք և տեսնենք, որ նրա գործերի հետ կապված պատշաճ իրավական գործընթաց է ընթանում։
Ինչ վերաբերում է դատարանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ձեր հարցին, ապա կարծում եմ, որ անխոհեմ կլինի, որ ես դա մեկնաբանեմ, քանի որ սա ընթացիկ գործ է, և չեմ կարծում, որ որևէ մեկին ձեռնտու է մեկնաբանել այս գործը»,- ասաց Կառլ Հարցել: