Կառլ Հարցել. Մենք աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նրա ընտրության իրավունքին, թե ում հետ համագործակցել
Մենք աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նրա ընտրության իրավունքին, թե ում հետ համագործակցի,- լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը։
«Ես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չեմ և չեմ կարող խոսել ՆԱՏՕ-ի անունից։ Որպես Եվրամիության ներկայացուցիչ՝ կարող եմ ասել, որ մենք աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և համագործակցության ընտրության իրավունքին։ Սա հիմնարար սկզբունք է, որով առաջնորդվում է ժամանակակից եվրոպական անվտանգությունը։ Մենք հավատարիմ ենք այս սկզբունքին ամերիկացի, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի մեր գործընկերների հետ միասին։
Հուսով ենք, որ ամենակարճ ժամկետում մեզ կհաջողվի լիցքաթափել ստեղծված լարված իրավիճակը։ Մենք Եվրամիության անունից ասել ենք, որ պատրաստ ենք կոշտ դիրքորոշում ընդունել ռազմական միջամտության կամ ապակայունացման դեպքում»,- լրագրողներին ասել է Կառլ Հարցելը։