Կառլ Հարցել. Իմ դերը չէ հանրահավաքներին մասնակցելը, երեկ բացառություն էր, քանի որ նախագահն անձամբ էր ինձ հրավիրել
Կառլ Հարցել. Իմ դերը չէ հանրահավաքներին մասնակցելը, երեկ բացառություն էր, քանի որ նախագահն անձամբ էր ինձ հրավիրել

Իմ դերը չէ հանրահավաքներին մասնակցելը, երեկ բացառություն էր, քանի որ նախագահն անձամբ էր ինձ հրավիրել,- լրագրողներին ասաց Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը` ի պատասխան այն հարցին, թե մասնակցելո՞ւ է հունիսի 20-ին նախատեսված հանրահավաքին։

Ինչպես նշել է դեսպանը, ինքը ողջունում է եվրոպական ընտրության ցանկության խաղաղ դրսևորումը։

«Ուզում եմ ձեզ ասել, որ ողջունում եմ եվրոպական ընտրության ցանկության խաղաղ դրսևորումը։ Ինչ վերաբերում է ակցիաներին իմ ներկայությանը, ապա իմ սովորությունը չէ, կամ ես կասեի իմ դերը, մասնակցել ակցիաներին։ Բացառություն էր երեկ, քանի որ ինձ անձամբ էր հրավիրել նախագահը։ Ուզում եմ ընդգծել, որ չնայած նման միջոցառումներին իմ ֆիզիկական ներկայությանը, ես լիովին աջակցում եմ վրաց ժողովրդի նման հիմնարար ընտրությանը»,- ասել է Հարցելը։