Կառլ Հարցել.  Չորս տարին մեկ դուք հնարավորություն ունեք ընտրություններում քվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնք ձեր կարծիքով ավելի լավ են արդարացնում ձեր սպասելիքները
Կառլ Հարցել. Չորս տարին մեկ դուք հնարավորություն ունեք ընտրություններում քվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնք ձեր կարծիքով ավելի լավ են արդարացնում ձեր սպասելիքները

Խաղաղ ցույցերը, որոնք մենք տեսանք Թբիլիսիում և այլուր, ևս մեկ կարևոր ժողովրդավարական գործիք է, որը հիշեցնում է բոլորին, թե ինչ եք ակնկալում քաղաքական գործիչներից,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը` ի պատասխան քաղաքացիների ուղարկած հարցերի:

Դեսպանի խոսքով, ինչպես ցույց են տվել մի քանի հարցումներ, բնակչության ավելի քան 80 տոկոսը պաշտպանում է Վրաստանի ռազմավարական եվրոպամետ ընտրությունը։

Բացի այդ, ըստ դեսպանի, «կարճաժամկետ հեռանկարում բոլոր ջանքերը պետք է ուղղվեն 12 առաջնահերթությունների հաջող իրականացմանը, ինչը բոլորի համար հեշտացնում է առաջընթացը չափելն ու դատել, թե որքան արդյունավետ են գործում քաղաքական առաջնորդները»:

«Պատասխանատու եւ ակտիվ քաղաքացի լինելու համար պետք է լավ տեղեկացված լինել։ Ուստի խորհուրդ եմ տալիս ներգրավված մնալ գործընթացում և փնտրել օբյեկտիվ տեղեկատվություն: Արդեն շատ ապատեղեկատվություն կա, բայց լավատեղյակ հասարակությանը չի կարելի խաբել։ Խաղաղ ցույցերը, որոնք մենք տեսել ենք Թբիլիսիում և այլուր, որտեղ սովորական քաղաքացիներն արտահայտում են իրենց ակնկալիքները իշխանությունից և քաղաքական վերնախավից, ևս մեկ կարևոր ժողովրդավարական գործիք է՝ հիշեցում բոլորին այն մասին, թե ինչ եք ակնկալում քաղաքական գործիչներից: Եվ վերջապես, չորս տարին մեկ դուք հնարավորություն ունեք ընտրություններում քվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնք, ձեր կարծիքով, ավելի լավ են արդարացնում ձեր ակնկալիքները»,- ասել է Հարցելը։