Կառլ Հարցել. Այսօր մենք սգում ենք Էնգուրի գետում ողբերգաբար զոհված 4 անձանց մահը և ցավակցում նրանց ընտանիքներին
Կառլ Հարցել. Այսօր մենք սգում ենք Էնգուրի գետում ողբերգաբար զոհված 4 անձանց մահը և ցավակցում նրանց ընտանիքներին

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը ցավակցում է ապրիլի 7-ին ողբերգաբար զոհված օկուպացված Աբխազիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների ընտանիքներին:

«Այսօր մենք սգում ենք Էնգուրի գետում ողբերգաբար զոհված չորս անձանց մահը և ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այս ողբերգությունը մեզ մեկ անգամ ևս հիշեցնում է տեղաշարժի ազատության սահմանափակման հետևանքները և հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն ու համագործակցությունն ակտիվացնելու հրատապ անհրաժեշտությունը», – ասված է Վրաստանում ԵՄ պատվիրակության ցավակցական նամակում:

Վրաստանում այսօր սգո օր է՝ ի հիշատակ 2021 թվականի ապրիլի 7-ին օկուպացված Աբխազիայի տարածքում ողբերգաբար զոհված Վրաստանի քաղաքացիների: