Կառլ Հարցել. Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները արդյունավետ հանդիպումներ ունեցան, ինչը հաստատում է ԵՄ հավատարմությունը Վրաստանին և Հարավային Կովկասին
Կառլ Հարցել. Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները արդյունավետ հանդիպումներ ունեցան, ինչը հաստատում է ԵՄ հավատարմությունը Վրաստանին և Հարավային Կովկասին

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը «Twitter»-ում ամփոփում է Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտգործնախարարների այցը:

«Մենք հագեցած օր ունեցանք Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարների հետ, ովքեր Թբիլիսի էին ժամանել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի մանդատով:

Նախարարներն այցելել են վարչական սահմանագիծ և արդյունավետ հանդիպումներ ունեցել Վրաստանի վարչապետի, արտաքին գործերի նախարարի և լրատվամիջոցների հետ:

Սա հաստատում է Եվրամիության կայուն աջակցությունը Վրաստանին և Հարավային Կովկասին», – գրել է Կառլ Հարցելը «Twitter»-ում: