Ուժեղ կարկուտ է տեղացել Լագոդեխիի մունիցիպալիտետում: Աղետից տուժել է երեք գյուղ՝ Բաիսուբանի, Քվեմո Մսխալգորի և Պատարա Գորի:
Լագոդեխիի մունիցիպալիտետի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլիի խոսքով, ոչնչացվել է խաղողի այգիների, տնամերձ հողամասերի և գյուղատնտեսական նշանակության հողերի 50-60 տոկոսը:
Կարկուտի պատճառած վնասի չափն այս փուլում հայտնի չէ: