Կարին Ժան-Պիեռ. ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը, «Իսլամական պետությունը» ընդհանուր ահաբեկչական թշնամի է, որին պետք է հաղթել ամենուր
Կարին Ժան-Պիեռ. ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը, «Իսլամական պետությունը» ընդհանուր ահաբեկչական թշնամի է, որին պետք է հաղթել ամենուր

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խստորեն դատապարտում է» Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Ժան Պիերի խոսքով՝ «Իսլամական պետությունը» ընդհանուր ահաբեկչական թշնամի է, որին պետք է հաղթել ամենուր։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և նրանց, ովքեր վիրավորվել են խաղաղ բնակիչների դեմ այս դաժան հարձակումների հետևանքով», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Տեղեկության համար՝ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «Իսլամական պետությունը» սոցցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ, ըստ նրանց, պատկերված են հարձակման մասնակիցները։

Բացի այդ, երեկ սոցիալական ցանցի վրա հիմնված տարբեր լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Նախօրեին արված հայտարարության համաձայն՝ հարձակվողների առաջնորդը կարողացել է փախչել։ Ինչպես գրում էին համաշխարհային լրատվամիջոցները, հնարավոր չէ պարզել, թե արդյոք սոցիալական ցանցի նշված հաշիվը ներկայացնում է խմբի պաշտոնական ներկայացուցչությունը։ «BBC»-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» բազմիցս ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը, որոնց հետ իրական կապ չի ունեցել։