Կարգավորող գործակալությունը Ջափարիձե-Քևանիշվիլի ականջի, քթի և կոկորդի կլինիկայիում» բացահայտել է բժշկական անօրինական գործունեության փաստեր
Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը բացահայտել է «Ջափարիձե-Քևանիշվիլի ականջի, քթի և կոկորդի հիվանդությունների կլինիկայում» ապօրինի բժշկական գործունեության փաստեր։
Մասնավորապես, ըստ գործակալության տեղեկությունների, կլինիկան առանց նախարարության համապատասխան թույլտվության չորս հիվանդի պլանային վիրահատություն է կատարել։
«Ականջի, քթի և կոկորդի հիվանդությունների ազգային կենտրոն Ջափարիձե-Քևանիշվիլի կլինիկա» ՍՊԸ-ն վիրաբուժական ծառայությունների մատուցման թույլտվություն չունի։ Հաստատությունը նշված թույլտվությունը ստանալու համար չի դիմել Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալություն։ Հետևաբար, կլինիկան իրավունք չունի վիրաբուժական ծառայություններ մատուցել»,- նշել են կարգավորող գործակալությունը։
Ապօրինի բժշկական գործունեության համար հաստատությունը տուգանվել է 20 հազար լարիով։