Կարգավորող գործակալությունը հայտնաբերել է ապօրինի բացված կովիդ թեստավորման հաստատություններ
Կարգավորող գործակալությունը հայտնաբերել է ապօրինի բացված կովիդ-թեստավորման հաստատություններ,- այս մասին ասված է Վրաստանի բռնազավթված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից տարածված տեղեկատվության մեջ:
Գերատեսչության հաղորդմամբ, Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում կովիդ-թեստավորման ծառայություններ մատուցող հաստատություններում՝ բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգին համապատասխան։
«Գործակալության կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում պարզվել է, որ կովիդ-թեստավորման կետը գտնվում է Աղմաշենեբելի պողոտայի ոսկերչական խանութներից մեկում։ Հաստատությունը գործել է առանց բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգով պահանջվող պարտադիր ծանուցման։ Հաստատության նկատմամբ Կարգավորող գործակալության կողմից կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որն ուղարկվել է դատարան՝ հետագա արձագանքման համար»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նրանց խոսքով՝ նմանատիպ դեպքեր գրանցվել են Ռուսթավիում և Բաթումիում։
«Հիմնականում, այս տեսակի հիմնարկները նմուշներ են վերցնում և ուղարկում լաբորատորիաներ, սակայն անհրաժեշտ է, որ նրանք համապատասխան հաղորդագրություն ուղարկեն գործակալությանը և համապատասխանեն բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգին», – ասում է կարգավորիչ գործակալության ղեկավար Զաալ Կապանաձեն: