Կարգավորող գործակալությունը բացահայտել է 27 դեղատներում առանց դեղատոմսի դեղերի տրամադրման փաստեր
Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը բացահայտել է 27 դեղատներում առանց դեղատոմսի դեղերի տրամադրման փաստ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ խախտում է գրանցվել Թբիլիսիի ինչպես ցանցային, այնպես էլ ոչ ցանցային դեղատներում։ Խոսքը 2-րդ խմբին պատկանող դեղագործական արտադրանքի մասին է, որի դեղատոմսը մարտի 1-ից տրվում է միայն էլեկտրոնային տարբերակով։
Գերատեսչության տվյալներով՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն և ուղարկվել դատարան։
«Կարգավորող գործակալությունը շարունակում է բացահայտել խախտման փաստերը։ Առանց դեղատոմսով դեղերի վաճառքը կվերահսկվի ողջ Թբիլիսիում և մարզերում։ Հիշեցնենք, որ մարտի 1-ից երկրորդ խմբի դեղագործական արտադրանքի դեղատոմսն այլևս չի տրվելու նյութական տեսքով (թղթի վրա) և դեղատոմսը կտրվի միայն էլեկտրոնային տարբերակով», – ասված է առողջապահության նախարարությունից։