Կարգավորիչ հանձնաժողովի հետ հաղորդակցությունից հետո, ժամանակավորապես դադարեցրել է նոր փաթեթների ներմուծումը շուկա. «Սիլքնեթ»
Կարգավորիչ հանձնաժողովի հետ հաղորդակցությունից հետո, ժամանակավորապես դադարեցրել է նոր փաթեթների ներմուծումը շուկա. «Սիլքնեթ»

«Սիլքնեթը» կարգավորիչ հանձնաժողովի հետ հաղորդակցությունից հետո, ժամանակավորապես դադարեցրել է նոր փաթեթների ներմուծումը շուկա: Այս մասին ասված է ընկերության կողմից տարածած հայտարարությունում:

«Ցանկանում ենք հասարակությանը մեկ անգամ ևս պարզաբանել, որ Սիլքնեթ ընկերության առաջնահերթությունը բաժանորդների հետաքաքրությունները նախատեսելով, առավելագույնս հաճելի ծառայության և փաթեթների առաջարկությունն է:

Երկու ընկերությունների միավորումից հետո, ստեղծվել է միասնական ծառայությունների առաջարկության անհրաժեշտություն: Սիլկնեթի աշխատակիցների մի քանի ամսյա լարված աշխատանքի արդյունքում, դուրս ենք բերել նոր համատեղ փաթեթներ, որի մասին հասարակությանը տեղյակ ենք պահել 2019 թվականի հունվարի 16-ին: Դրան հետևել է կարգավորիչ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որտեղ ֆիքսվել է մեր նոր արտադրանքի նկատմամբ տարբերվող կարծիք և դա նրա կողմից գնահատվել էր որպես գնաճ, ինչպես նաև հայտարարել էր, որ պետք է անց կացվի փորձաքննություն:

Կարգավորիչ հանձնաժողովի հետ և անձամբ հանձնաժողովի նախագահի հետ Սիլքնեթի ղեկավարության ամենօրյա հաղորդակցության արդյունքում, ընկերությունը հասել է այն մտքի, որ 1) սպասելու է նրանց կողմից անոնսավորված փորձաքննության արդյունքներին 2) ընկերությունը անկախ փորձաքննություն է իրականացնելու արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ:

Հույս ունենք, որ բոլոր միջոցառումները կիրականացվեն ժամկետներում և կտան մեզ ճիշտ պատկեր ստանալու հնարավորություն: Այստեղ ցանկանում ենք նշել, որ տեղի է ունեցել ինտեռնետի միավորի գնի նվազեցում, այլ ոչ թե թանկացում»,-ասված է հայտարարությունում:

«Ջեոսելի», «Սիլքնեթի» և «Մագթիի» բաժանորդների համար մեծացվում են ծառայությունների սակագները: