Կարևոր հանձնարարական է, որ առաջինից չորրորդ դասարանի երեխաները հաճախեն դպրոց. Էկա Դգեբուաձե
Կարևոր հանձնարարական է, որ առաջինից չորրորդ դասարանի երեխաները հաճախեն դպրոց և դասաժամերի ցուցակը կազվի այնպես, որ բոլոր աշակերտները լինեն դպրոցում,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է կրթության փոխնախարար Էկա Դգեբուաձեն:
Նրա խոսքով, դպրոցներին տրվել է լիակատար ազատություն, որ ուսումնական գործընթացը կազմակերպեն ելնելով իրենց կարիքներից:
«Սա շատ կարևոր հանձնարարական է, որը տրվել է կրթության նախարարության կողմից: Դպրոցներին հնարավորություն է տրվում որոշել, թե երբ կսկսեն դասերը: Այն կարող է սկսվել առավոտյան 09:00-ին և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ սահմանվի աշակերտների ընդունելության կարգը, ըստ դասարանների: Դպրոցներին տրվել է լիակատար ազատություն, որ ուսումնական գործընթացը կազմակերպեն ելնելով իրենց կարիքներից: Կարևոր հանձնարարական է, որ առաջինից չորրորդ դասարանի երեխաները հաճախեն դպրոց և դասաժամերի ցուցակը կազվի այնպես, որ բոլոր աշակերտները լինեն դպրոցում: Բացի այդ, դպրոցը կարող է օգտագործել նաև շաբաթ օրը»,- ասել է Դգեբուաձեն: