Կարևոր է, որ Վրաստանի Առաջին ալիքը ցանկանում է հնարավորինս մոտ լինել հեռուստադիտողին, լինել ժամանակակից և կենտրոնացած շարունակական զարգացման վրա. Ռադկա Բետչևա
Շատ կարևոր է, որ Վրաստանի Առաջին ալիքը ցանկանում է հնարավորինս մոտ լինել հեռուստադիտողին, կենտրոնանալ ժամանակակից և շարունակական զարգացման վրա, – այս մասին հայտարարել է, Եվրոպական հեռարձակողների միության Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների ղեկավար, Ռադկա Բետչևան:
Ռադկա Բետչևան այսօր հանդիպել է Վրաստանի Առաջին ալիքի տնօրեն, Թինաթին Բերձենիշվիլիի հետ:
«Մեր այցի շրջանակներում մենք հանդիպումներ կանցկացնենք ալիքի բոլոր ներկայացուցիչների հետ: Այսօր մենք հանդիպեցինք Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հետ և խոսեցինք հեռուստաալիքի ծրագրերի, մարտահրավերների և հաջողությունների մասին, ինչպես նաև եզրակացության մասին, որում ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ը ընտրությունների լուսաբանման մեջ Առաջին ալիքի աշխատանքը գնահատել է որպես չեզոք և հավասարակշռված: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք տեսնելու ալիքի նոր շենքը, որը կառուցվում է: Վստահ եմ, որ շենքը, որը կհարմարեցվի ժամանակակից տեխնոլոգիաներին, բազմաթիվ հնարավորություններ կբացի ինտեգրված խմբագրության առջև: Մենք ապրում ենք թվային վերափոխման դարաշրջանում, ապագային համապատասխան փոփոխություններն ու մոտեցումները շատ կարևոր են», – ասել է Ռադկա Բետչևան: