Կարևոր է, որ կառավարությունը սահմանափակումների կապակցությամբ որոշումները ընդունում է բիզնեսի և առողջապահության ոլորտի հետ խորհրդակցությունների արդյունքում,- այս մասին «Էլիտ էլեկտրոնիկսի» գլխավոր տնօրեն Վլադիմեր Ջոբավան, հայտարարել է կառավարության վարչակազմում, վարչապետի հետ համավարակաբանների և բիզնեսի ներկայացուցիչների միջև հանդիպումից հետո:
Ըստ նրա, այդ հարցի շուրջ կառավարության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել երկրորդ հանդիպումը:
«Առաջին հանդիպումը երկուշաբթի օրն էր, որտեղ մենք քննարկեցինք առկա իրավիճակին վերաբերող հարցեր, ունեյինք մի քանի տարբերակ, շաբաթ-կիրակի օրերին փակելու կապակցությամբ: Մենք այսօր քննարկել ենք նաև մի քանի ուղղություններ: Հուսով ենք, որ կգտնենք լուծում, որը շատ ցավոտ չի լինի բիզնեսի համար, նաև համավարակաբանական իրավիճակը շատ կարևոր է, սա առաջնահերթություններից է»,- հայտարարել է Վլադիմեր Ջոբավան: