Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդի անդամները քննարկել են 2024 թվականի բյուջեի նախագծի վերամշակված տարբերակով նախատեսված գերակա ուղղությունները։
«Խորհրդի անդամները բյուջեի առաջնահերթությունների մասին տեղեկատվություն են լսել ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիից։ Նշվել է, որ 2024 թվականի բյուջեով ավելանում է սոցիալական պաշտպանության ծրագրերի ֆինանսավորումը, ուսուցիչների և պետական հատվածում աշխատողների վարձատրությունը, ինչպես նաև կարևոր ֆինանսական միջոցներ են նախատեսված տնտեսական աճի խթանման համար։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են նաև ընթացիկ տարվա ինն ամիսների տնտեսական միտումները, բյուջեի կատարման արդյունքները և 2024 թվականի նոր նախագծերն ու տնտեսական նախաձեռնությունները»,- նշված է վարչապետի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ։