Կառավարությունում կայացել է Վիկտոր Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը [լուսանկար]
Կառավարությունում կայացել է Վիկտոր Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը [լուսանկար]

Կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Դիմավորման արարողությանը հնչել են Հունգարիայի և Վրաստանի օրհներգերը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախատեսվում է Իրակլի Ղարիբաշվիլիի և Վիկտոր Օրբանի դեմ առ դեմ հանդիպումը։

Այցի շրջանակներում նաև տեղի կունենա վրաց-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որից հետո տեղի կունենա հուշագրի ստորագրման արարողությունը։ Բացի այդ, Վրաստանի եւ Հունգարիայի վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր պատվիրակության հետ երեկ այցելել է Վրաստան։ Հունգարիայի վարչապետը Թբիլիսի է ժամանել կնոջ՝ Անիկո Լևայսի հետ։