Կառավարությունն անում է հնարավորինս ամեն ինչ մեր ուկրաինացի ընկերների ծանր օրերը մեղմելու համար, պատերազմը պետք է շուտափույթ ավարտվի.Վախթանգ Գոմելաուրի
Կառավարությունն անում է հնարավորինս ամեն ինչ մեր ուկրաինացի ընկերների ծանր օրերը մեղմելու համար, պատերազմը պետք է շուտափույթ ավարտվի.Վախթանգ Գոմելաուրի:
Նրա խոսքով, համաշխարհային առաջնորդները, առաջատար երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Ուկրաինայում պատերազմը շուտափույթ ավարտվի։
«Ուզում եմ անդրադառնալ Ուկրաինայի խնդրին։ Ուկրաինայում իրավիճակը շատ ծանր է, ցավոք, օրեցօր ավելի է վատանում։ Մահանում են երեխաներ, կանայք, ծերեր: Շուրջ երկու շաբաթ է, ինչ բնակիչնությունը նկուղներում է , չունեն ջուր, լույս, սննդի խնդիր ունեն։ Այս պատերազմը, իհարկե, պետք է հնարավորինս շուտ ավարտվի, և համաշխարհային առաջնորդները, առաջատար երկրները պետք է ամեն ինչ անեն պատերազմը դադարեցնելու համար, այլևս զոհեր չլինեն։ Մեր կառավարությունն անում է հնարավորինս ամեն ինչ՝ մեր ուկրաինացի ընկերների համար ծանր օրերն ու րոպեները մեղմելու համար»,- ասել է Գոմելաուրին։