Կառավարությունը սկսում է Անակլիայի կոնսերցիումի հետ ներդրումային պայմանագրի դադարեցման գործընթացը
Վրաստանի կառավարությունը սկսում է Անակլիայի կոնսերցիումի հետ ներդրումային պայմանագրի դադարեցման գործընթացը։
Ինչպես ասված է տարածաշրջանային զարգացման նախարարության հայտարարության մեջ, Վրաստանի կառավարությունը ընդունել է որոշում, սկսել Անակլիայի Սև ծովյան խորջրյա նավահանգստի կառուցման, շահագործման և փոխանցման մասին, Վրաստանի կառավարության և Անակլիայի զարգացման ընկերակցության միջև 2016 թվականի հոկտեմբերի 3֊ին կնքված պայմանագրի չեղարկման գործընթացը։
Նախատեսելով այն, որ կառավարությունը կատարել է ներդրումային պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ Անակլիայի զարգացման ընկերակցությունը, չնայած կառավարության աջակցությանը, 2017 թվականից առ այսօր չի կարողացել կատարել նախագծի իրականացման համար անհրաժեշտ պայմանները և չի ներկայացրել նախագծի զարգացման իրական տեսլականը։ Վրաստանի կառավարությունը որոշել է, այլևս չերկարաձգել կոնսորցիումի ժամկետը, քանզի ինչպես գտնում են կառավարությունում, դա արդյունք չի տալու֊, ասված է հայտարարության մեջ։