Կառավարությունը պատրաստ է ստեղծված իրականության՝ հնարավորությունների շրջանականերում, մշակել Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունները. Թեա Ախվլեդիանի
Կառավարությունը պատրաստ է ստեղծված իրականության՝ հնարավորությունների շրջանականերում, մշակել Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունները. Թեա Ախվլեդիանի

Կառավարությունը պատրաստ է ստեղծված իրականության՝ հնարավորությունների շրջանականերում, մշակել Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունները՝ այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական համավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին:

«Հաշվի առնելով գրավյալ տարածքներում տիրող ծանր մարդասիրական և իրավական իրավիճակը, Վրաստանի կառավարությունը պատրաստ է ստեղծված իրականության և հնարավորության շրջանականերում մշակել Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարություններ, որոնց նպատակը կլինի գրավյալ տարածքներում ապրող մարդկանց աջակցությունը», – հայտարարել է Ախվլեդիանին:

Նրա խոսքով, հաշվի առնելով գրավյալ շրջանների սահմանափակ հասանելիությունը և այն փաստը, որ Գալիի և Ախալգորիի շրջաններում ապրող վրաց բնակչությունը էթնիկ խտրականության պատճառով գտնվում են հատկապես ծանր պայմաններում, այս երկու շրջանների համար սկզբնական շրջանում կստեղծվեն սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգեր: