Կառավարությունը նախատեսում է խորհրդարան ներկայացնել «Օրենքին հակասող անչափահասների վերականգնման և աջակցության մասին» նոր օրինագիծը
Կառավարությունը նախատեսում է խորհրդարան ներկայացնել «Օրենքին հակասող անչափահասների վերականգնման և աջակցության մասին» նոր օրինագիծը

Կառավարությունը նախատեսում է խորհրդարան ներկայացնել «Օրենքին հակասող անչափահասների վերականգնման և աջակցության մասին» նոր օրինագիծը։ Այս մասին նշված է կառավարության 2024 թվականի գործունեության ծրագրում, որը գործադիր իշխանությունը ներկայացրել է խորհրդարանին։

Ըստ կառավարության՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումը կկարգավորի այն անչափահասների վերականգնման և աջակցության հարցերը, ովքեր տարիքի կամ այլ հանգամանքների բերումով մնացել են քրեական արդարադատության համակարգից դուրս։