Կառավարությունը մոտ ժամանակներս կսկսի Անակլիա նավահանգստի համար նոր ներդրողի ընտրության գործընթացը
Կառավարությունը մոտ ժամանակներս կսկսի Անակլիա նավահանգստի համար նոր ներդրողի ընտրության գործընթացը: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանի կառավարությունը միշտ աննախադեպ աջակցություն է հայտնել Անակլիա նավահանգստի նախագծին:
«Մեր իշխանությունը, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մակարդակով, լիակատար աջակցություն է հայտնել Անակլիա նավահանգստի նախագծին: Կցանկանայի հիշեցնել հասարակությանը, որ 9-րդ գումարման խորհրդարանը Վրաստանի Սահմանադրության մեջ ներառել է Անակլիայի խորը ջրի նավահանգիստը՝ որպես հատուկ առաջնահերթություն: Մեկից ավելի անգամ հետաձգվել են հիմնական և տարբեր պարտավորությունները: Դրանցից հիմնական պարտավորությունները հետաձգվել են երեք անգամ, ինչպես նաև կառավարությունը մարել և ներդրողին է հանձնել 58 միլիոն լարի արժողությամբ ներդրումային տարածք: Մենք նաև ձեռնամուխ ենք եղել նավահանգիստը կապող ճանապարհի և երկաթուղու կառուցմանը, և ճանապարհային վարչությունն արդեն պատրաստել է այս նախագիծը: Բացի այդ, Գործընկերության հիմնադրամը պատրաստ էր ներդրողին 100 մլն դոլլար վարկ տրամադրել: Պայմանով, որ ներդրողը կկարողանա կատարել պարտավորությունը: Ինչպես գիտեք, ցավոք, ներդրողը չի կատարել իր պարտավորությունները: Նրանք չկարողացան գտնել անհրաժեշտ կապիտալ և 400 մլն դոլլար վարկի ֆինանսավորում:
Մոտ ապագայում մենք կսկսենք նոր հավանական ներդրողի ընտրության գործընթացը: Էկոնոմիկայի նախարարության համապատասխան գործակալությունը կսկսի օրենքով նախատեսված ընթացակարգերը մրցույթի հայտարարման համար, և, որ ավելի կարևոր է, վարձելու է միջազգային խորհրդատու, որը կօգնի մեզ ներդրողի ընտրության գործընթացում», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: