Կառավարությունը հաստատել է Վրաստանում օտար երկրի քաղաքացիների ուսուցման աջակցության ծրագիրը
Վրաստանի կառավարությունը հաստատել է Վրաստանում օտար երկրի քաղաքացիների ուսուցման աջակցության ծրագիրը:
Ծրագրի մասնակիցները օտար երկրի քաղաքացիներ են, որոնք սովորում են կրթության և գիտության նախարարության կողմից միջազգային համաձայնություններով, պայմանագրերով, ծրագրերով և հուշագրերով ստանձնած պարտականությունների շրջանակներում և կսովորեն Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում հավատարմագրված ուսումնական ծրագրերում:
Ֆինանսավորում կստանան բակալավրի, մագիստրոսի, դիպլոմացված բժիշկ/ատամնաբույժի, դոկտորանտուրային ուսանողները: