Կառավարությունը արտասահմանից Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար ծախսելու է առավելագույնը 261 000 եվրո
Կառավարությունը արտասահմանից Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար ծախսելու է առավելագույնը 261 000 եվրո

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար միջազգային չվերթների վրա հաստատված սահմանափակումներից ելնելով, համապատասխան չարտերային չվերթների մասնակիորեն սուբսիդավորման համար, ընդհանուր առմամբ ծախսվելու է առավելագույնը 261 000 եվրո (համարժեքը լարիով): Տեղեկությունը հրապարակվել է «Օրենսդիր լրաբեր» թերթում: Կառավարության հրամանը արդեն ստորագրվել է վարչապետի կողմից:

«Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը պետք է ապահովի, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով միջազգային չվերթների վրա հաստատված սահմանափակումներից ելնելով, մասնակի սուբսիդավորումը, ընդհանուր առմամբ 261 000 եվրոի չափով»,-գրված է հրամանում:

Հիշեցնենք, որ հուլիսին հատուկ չվերթներ են իրականացնելու՝ «Վիզաիր» և «Մեյվեյ էարլայնս» ավիաընկերությունները:

Ընթացիկ ամսում նախատեսված է ընդհանուր առմամբ հինգ չվերթ: Հուլիսի 13-ին `Վարշավա, Հուլիսի 15-ին՝ Բարսելոնա, հուլիսի 17-ին՝ Հռոմ, հուլիսի 22-ին՝ Փարիզ, հուլիսի 28-ին Աթենք: Սակայն, ըստ իշխանությունների, հատուկ չվերթները կշարունակվեն նաև առաջիկա ամիսներին:

Այսպես կոչված սոցիալական չվերթների արժեքը չի գերազանցելու 200 եվրոն: