Կառավարության վարչության ղեկավարի տեղակալ Բեքա Դոճվիրին նշանակվել է կառավարության խորհրդարանական քարտուղար:
2017 թվականից մինչև 2019 թվականի սեպտեմբերը Բեքա Դոճվիրին զբաղեցնում էր Վրաստանի ներքին գործերի նախարարության իրավաբանական դեպարտամենտի տնօրենի, իսկ մինչ այդ՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության իրավաբանական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:
2009-2013 թվականներին նա եղել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության իրավաբանական օգնության կենտրոնի իրավաբանը: