Կառավարության վարչությունում անցկացվել է աշխատանքային հանդիպում տոնավաճառների ներկայացուցիչների հետ
Կառավարության վարչությունում անցկացվել է աշխատանքային հանդիպում տոնավաճառների ներկայացուցիչների հետ

Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ կառավարության վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում տոնավաճառների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, որին առցանց ձևաչափով մասնակցում էին նաև մարզերում տոնավաճառների ներկայացուցիչներ, քննարկվեցին տոնավաճառների անվտանգ բացումն ապահովելու փուլերն ու չափորոշիչները:

Ինչպես հանդիպումից հետո նշել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլին, առևտրի ոլորտն, ընդհանուր առմամբ, ամենաընդգրկուն ոլորտներից է և շատ կարևոր է ժամանակին և անվտանգ կերպով բացել այն ուղղությունները, որոնց գործունեությունը կասեցված է այս փուլում:

«Մենք բաց և փակ տոնավաճառների վարչությունների հետ քննարկել ենք ինչպես գործող կանոնակարգերը, այնպես էլ լրացուցիչ միջոցառումները, որոնք հիմնականում արտահայտվում են տոնավաճառներում աշխատող անձնակազմի կանոնավոր թեստավորման մեջ: Կան կոնկրետ տեխնիկական հարցեր, որոնք կլուծվեն երկու կողմերի՝ պետության և շուկաների վարչությունների կողմից, ոլորտը բացելու և դրա շարունակական գործունեությունն ապահովելու համար», – ասաց Իրակլի Նադարեիշվիլին:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: