Կառավարության վարչության մոտ կայացել է «Երիտասարդները օլիգարխիայի դեմ» կարգախոսով բողոքի ցույցը
Կառավարության վարչության մոտ կայացել է «Լելոն Վրաստանի համար» կուսակցության «Երիտասարդները օլիգարխիայի դեմ» կարգախոսով բողոքի ցույցը:
Ինչպես ասում են ցուցարարները, «Վրացական երազանքը» սխալ արտաքին և ներքին քաղաքականություն է վարում: Նրանց խոսքով, «դրանով ավելի ու ավելի են վատանում հարաբերությունները մեր ռազմավարական արևմտյան գործընկերների հետ»:
«Այստեղ հավաքվել ենք, որպեսզի իշխանությանը կրկնենք այն ուղերձը, որը լսվում է ԱՄՆ-ի կոնգրեսից: Ուղերձը, որը բացահայտ ասում է, որ Բիձինա Իվանիշվիլին ռուս օլիգարխ է: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի բողոքենք այն ոխակալ կառավարման դեմ, որը ձևավորվել է 8 տարվա ընթացքում»,- նշել է ցույցի մասնակից Սաբա Բուաձեն: