Կառավարության վարչակազմի տարածաշրջանային քաղաքականության և համակարգման ծառայությունը ղեկավարելու է Կոնստանտինե Անանիաշվիլին
Կառավարության վարչակազմի տարածաշրջանային քաղաքականության և համակարգման ծառայությունը ղեկավարելու է Կոնստանտինե Անանիաշվիլին

Կառավարության վարչակազմի տարածաշրջանային քաղաքականության և համակարգման ծառայությունը ղեկավարելու է Կոնստանտինե Անանիաշվիլին: Ծառայության նոր ղեկավարին, վարչապետ Գիորգի Գախարիան այսօր ներկայացրել է տարածաշրջաններում պետական լիազորներին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Կոնստանտինե Անանիաշվիլին համակարգելու է կառավարության արդյունավետ հարաբերությունները մարզերի և պետության միջև:

«Նահանգապետերի կորպուսը կունենա նոր ղեկավար, դա Կոտե Անանիաշվիլին է: Կոտե Անանիաշվիլիի հիմնական գործառույթը կլինի նահանգապետերի կորպուսի կառավարումը, տեղական և կենտրոնական իշխանությունների հետ համակարգման ուժեղացումը: Դրա համար պատասխանատու կլինի Կոտեն: Ամենօրյա կառավարման գործում ձեր հենարանը կլինի Կոտեն: Մենք կունենանք նաև հանդիպումներ, նախնական փուլում, շաբաթը մեկ անգամ, ճիշտ այնպես, ինչպես կառավարության նիստերն են անցկացվում, այս հանդիպումը տեղի կունենա մարզպետների մասնակցությամբ», – հայտարարել է վարչապետը:

Կոնստանտինե Անանիաշվիլին Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրենն էր, իսկ 2005 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի նախարարությունում: 2013-2016 թվականներին եղել է ՆԳ նախարարության, Թբիլիսիի գլխավոր բաժնի, Հին Թբիլիսիի վարչության առաջին ոստիկանական բաժանմունքի պետը, նույն վարչության պետի տեղակալը և բաժնի պետը: 2016 թվականից մինչ 2018 թվականի օգոստոսը, նա զբաղեցնում էր Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը: