Կառավարության վարչակազմը հրապարակում է Իրակլի Ղարիբաշվիլիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման տեսագրությունը
Կառավարության վարչակազմը հրապարակում է Իրակլի Ղարիբաշվիլիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման տեսագրությունը

Վրաստանի կառավարության վարչակազմը հրապարակել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման տեսագրությունը։

Այսօր Թուրքիայի նախագահական պալատում Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը կանգնած է բարեկամ թուրք ժողովրդի կողքին և պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն։

Անկարայում կայացած հանդիպմանն ընդգծվել է վրացի փրկարարների մասնակցությունը երկրաշարժի հետեւանքների վերացման ու փրկարարական միջոցառումներին, ինչպես նաև Վրաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին դժվար պահին անհապաղ օգնության համար։ Իրակլի Ղարիբաշվիլին թուրք ժողովրդին մաղթել է տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։