Կառավարության վարչակազմ. Իրակլի Կոբախիձեի և Ջիմ Օ'Բրայենի երկարատև հանդիպման ժամանակ անկեղծ զրույց է տեղի ունեցել բոլոր հարցերի, այդ թվում՝ վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացած գործընթացների շուրջ
Կառավարության վարչակազմ. Իրակլի Կոբախիձեի և Ջիմ Օ'Բրայենի երկարատև հանդիպման ժամանակ անկեղծ զրույց է տեղի ունեցել բոլոր հարցերի, այդ թվում՝ վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացած գործընթացների շուրջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենի հետ։

Տեղի է ունեցել երկարատև հանդիպում, որտեղ անկեղծ զրույց է ծավալվել վրաց-ամերիկյան հարաբերությունների բոլոր հարցերի, այդ թվում՝ Վրաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացած գործընթացների շուրջ։ Կառավարության ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կիսել են իրենց մտահոգությունները այս գործընթացների վերաբերյալ։

Իրակլի Կոբախիձեն Ջիմ Օ’Բրայենին բացատրել է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ հայտնել է կառավարման թիմի պատրաստակամությունը վետոյի ընթացակարգի շրջանակներում ուշադիր դիտարկելու միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները։

Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր և արդար փոխկախվածություն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։