Կառավարության վարչակազմ. Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ ակտիվ միջնորդություն իրականացնել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։

Զրույցը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլիին տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հերթական ռազմական էսկալացիայի և առճակատման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։

Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, և իրավիճակը կկարգավորվի խաղաղ ճանապարհով։

Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ ակտիվ միջնորդություն իրականացնել տարածաշրջանում դեէսկալացիայի և խաղաղության համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։